Մեգան Մարքլը Եղիսաբեթ թագուհու պահանջով էթիկա կսովորի
Արքայազն Հարրիի կինը՝ ամերիկացի նախկին դերասանուհի Մեգան Մարքլը‚ Եղիսաբեթ Երկրորդի ղեկավարությամբ մինչև տարեվերջ թագավորական էթիկայի կուրս կանցնի: Այս մասին գրում է «Daily Mail»-ը:
Ինչպես հաղորդվում է‚ Մեգանի հետ էթիկայով կզբաղվի թագուհու անձնական օգնական Սամանտա Կոենը‚ ով թագավորական ընտանիքում աշխատում է 17 տարի շարունակ:
Նշվում է‚ որ Կոենը‚ մասնավորապես‚ արդեն շփվել է Մեգան Մարքլի հետ հարսանիքից առաջ և մի քանի խորհուրդ է տվել‚ թե ինչպես պահել արարողության ժամանակ:
Հիշեցնենք‚ որ արքայազն Հարրին ամերիկացի դերասանուհու հետ ամուսնացել է մայիսի 19-ին: