«Ջոնսոնը դիվանագիտորեն էր խոսում». ռուս պրանկերը մանրամասներ է ներկայացրել «Նիկոլ Փաշինյան»-Բորիս Ջոնսոն հեռախոսազրույցից (տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի ՆԳՆ Բորիս Ջոնսոնը‚ ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովի և Ալեքսեյ Ստոլյարովի հետ զրույցում‚ ովքեր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թարգմանչի անունից են ներկայացել‚ հասկացել էր‚ որ դա կատակ է այն բանից հետո‚ երբ պրանկերները սկսել են կատակել: Այս մասին պատմել է Կուզնեցովը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Խոսակցության ժամանակ Ջոնսոնը դիվանագետ է եղել‚ կարծում եմ‚ որովհետև Հայաստանի վարչապետը նրան ծանոթ չէր‚ և նա հստակ պատկերացում չուներ՝ ինչպես իրեն պահել‚ արդյո՞ք նա Ռուսաստանին կողմ կլինի‚ թե՞ դեմ: Մենք խոսել ենք 20 րոպե‚ քննարկել Սկրիպալի գործը‚ Սիրիան‚ ԱՄՆ-ի դուրս գալը Իրանի միջուկային գործարքից և վերջում մեր խոսակցությունը շոուի վերածեցինք»‚- պատմել է Կուզնեցովը:
Կուզնեցովը պատմել է‚ որ իրենք կատակել են Ջոնսոնի հետ՝ խաղալով «բրիտանացիների կենտրոնացվածության վրա՝ Ռուսաստանի ամեն ինչին միջամտելու հարցով»: