Ավտովթար՝ Կաբարդինո Բալկարիայում. ՀՀ երկու քաղաքացի է մահացել
Կաբարդինո Բալկարիայում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել են ՀՀ երկու քաղաքացի։ Այս մասին հաղորդել է հանրապետության Ճանապարհային անվտանգության պետական տեսչությունը։
Ինչպես հաղորդվում է, դեպքը տեղի է ունեցել մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը Կաբարդինո Բալկարիայի Ուրվանսկի շրջանի «Կովկաս» ավտոճանապարհին։ Մահացել է ՀՀ քաղաքացին ու նրա ընկերակից կինը։
«Նախնական տվյալներով՝ մայիսի 21-ին՝ կեսգիշերին մոտ, Հայաստանի 30-ամյա բնակիչը, որը «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայով «Կովկաս» մայրուղով մեկնում էր Նալչիկից Վլադիկավկազի ուղղությամբ, հանդիպակաց գիծ է դուրս եկել ու բախվել МАН-26350 բեռնատարին»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Ավտովթրի հետևանքով «Պրիորայի» վարորդըը և 55-ամյա կինը մահացել են։