63 000 եվրոյով վաճառվել է «Պուտինի գրիչը»
Փարիզում տեղի է ունեցել Drouot աճուրդի տան կազմակերպած վաճառքը: Ներկայացվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պատկանող գրիչը: Այս մասին հայտնում է «РЕН ТВ»-ն:
Այն նախապես գնահատվում էր 80 000 եվրո, սակայն վաճառվել է 63 000 եվրոյով: Սև գույնի ինքնահոս գրիչը՝ զարդարված արծաթե երկգլուխ արծիվով և Swarovski բյուրեղներով, գնել են հեռախոսի միջոցով: