ԱՄՆ-ում հրաձգություն է տեղի ունեցել
Ֆլորիդայի, Պանամա Սիթի քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, հայտնում է WJHG հեռուստաալիքը:
Նախնական տվյալով` կրակոցները տեղի են ունեցել բնակելի համալիրի տարածքում:
Ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայր, նաև քաղաքացիներին խնդրել է խուսափել այդ տարածքից:
Հաղորդվում է նաև, որ ոստիկանությունը թույլ չի տալիս փողոցում գտնվող դպրոցի աշակերտներին լքել հաստատության տարածքը:
Հարձակվողի անձի վերաբերյալ տեղեկությունը ճշտվում է: