Շակիրան և Ժերար Պիկեն ներկայացրել են իրենց փոքրիկին (լուսանկարներ)
Երջանիկ ծնողներ Շակիրան և Ժերար Պիկեն ընթերցողներին ներկայացրել են իրենց փոքրիկի' Միլանի նոր լուսանկարները։
Ժերար Պիկեն տեղադրել է մի լուսանկար, որում փոքրիկը հարմար դիրքով տեղավորվել է ինքնաթիռի բազկաթոռին։
Հետևելով սիրելիի քայլին' Շակիրան ևս կիսվել է գեղեցիկ լուսանկարով։ Երգչուհին տեղադրել է Պիկեի և Միլանի լուսանկարը, որում փոքրիկը սեղմում է հոր ձեռքը։
Երևում է' զույգն իր երջանկությունը պատրաստ է կիսել ողջ աշխարհի հետ, և դա ուրախալի է։