Շառլ Ազնավուրի ծննդյան տարեդարձը Երևանում կնշվի համերգային ծրագրով
Ավանդույթի համաձայն` մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի տարեդարձը կնշանավորվի գեղեցիկ համերգով: Միջոցառումը տեղի կունենա մայիսի 22-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում:
Երգչի ծննդյան 94-ամյակին նվիրված տոնակատարությանը հանդես կգան «Lukas Madoyan’s Band»-ը, «Sonet Band»-ը, «Re Minour»-ը և Ջիվան Գասպարյան կրտսերը: Համերգը կեզրափակի Հայկ Պետրոսյանը` կատարելով Ազնավուրի հանրահայտ ստեղծագործությունները: