Կաննում Հայոց ցեղասպանության մասին հոլովակը մեծ հետաքրքրություն է առաջացրել
Կաննի 71-րդ փառատոնի շրջանակում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլովակ: 30 վայրկյան տևողությամբ տեսանյութն ունի«Շնորհակալություն կրկին ծաղկելու հնարավորության համար. հայեր» անունը:
Հեղինակներն են Անդրանիկ Բերբերյանը և Անդրեյ Լիդագովսկին: Այս մասին հայտնում է Analitikaua.net-ը:
Հոլովակը հանդիսատեսի դատին է հանձնվել մայիսի 8-19 կայացած փառատոնի Cannes Short Film Corner արտամրցութային ծրագրի շրջանակներում:
«Շնորհակալություն կրկին ծաղկելու հնարավորության համար. հայեր» հոլովակն ավելի վաղ փառատոնների է մասնակցել է Հոլանդիայում, Շվեյցարիայում, Հնդկաստանում և Ուկրաինայում: Վերջին 2 երկրներում նաև մրցանակներ է ստացել: