Թուրքական ավիաընկերության ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վոլգոգրադում. բուժօգնության է դիմել 11 ուղևոր (տեսանյութ)
Թուրքական Onur Air ավիաընկերության ինքնաթիռը, որն Անթալիայից Չելյաբինսկ թռիչք էր իրականացնում, արտակարգ վայրէջք է կատարել Վոլգոգրադում: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով օդանավակայանի ներկայացուցչին:
Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Վոլգոգրադում ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառ են նշել հերմետիկության խախտումը, Չելյաբինսկում՝ տեխնիկական անսարքությունը:
Հարավային տրանսպորտային դատախազության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 226 ուղևոր և անձնակազմի 8 անդամ:
Հաղորդվում է, որ չվերթի 11 ուղևոր դիմել է բուժօգնության համար: Տուժածների մոտ ախտորոշվել է արյան ճնշման բարձրացում, գլխացավ և վնասվածքներ: Նրանց տրամադրվել է անհրաժեշտ բուժօգնություն: