Շերը տոնում է ծննդյան 72-ամյակը. բացառիկ կադրեր՝ երգչուհու արխիվից (լուսանկարներ)
Այսօր՝ մայիսի 20-ին, իր ծննդյան 72-ամյակն է տոնում աշխարհահռչակ հայազգի երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան), որին ժամանակին անվանել են «Փոփ երաժշտության աստվածուհի»:
Երգելուց զատ, Շերը նկարահանվել է նաև ֆիլմերում՝ «Բուրլեսկ», «Դիմակը», «Լուսնի իշխանությունը», «Ջրահարսները» եւ այլն:
Երգչուհին նաև մեծ գործունեություն է ծավալում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:
Նրա ծննդյան կապակցությամբ Vogue-ը հրապարակել է բացառիկ արխիվային կադրեր, որոնք էլ ներկայացնում ենք ստորև.