Դավիթ Խաչատրյանը նոկաուտով պարտվել է իռլանդացի Պիտեր Կուիլիին (տեսանյութ)
Դոնի-Ռոստովում կայացած «Fight Nights Global 87» մրցաշարում խառը մենամարտերի հայ մարզիկ Դավիթ Խաչատրյանը նոկաուտով պարտվել է իռլանդացի Պիտեր Կուիլիին:
Կուիլին հաղթել է տեխնիկական նոկաուտով. մենամարտը դադարեցվել է առաջին ռաունդի վերջնամասում այն բանից հետո, երբ Խաչատրյանը ընկել է ռինգում և մի քանի վայրկյան ընկած մնացել:
Անձամբ Խաչատրյանը ցանկացել է շարունակել է մարտը, բայց մրցավարները որոշել են ընդհատել այն:
Նշենք` իռլանդացուն մարզում է UFC-ի նախկին չեմպիոն Կոնոր Մաքգրեգորը: