Էրդողանը պետք է արդար ձևով դատվի․ Կարո Փայլան
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ փոխնախագահ Կարո Փայլանը թուրքական հեռուստաալիքներից մեկի եթերով հայտարարել է, թե հունիսի 24-ի ընտրություններից հետո Էրդողանի կարող է կանգնել դատարանի առաջ։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցամբ՝ Կարո Փայլանը նշել է, թե Էրդողանը պետք է դատվի։
«Այս ընթացքում այնքան ճնշումներ են եղել, որ արդեն Էրդողանը պետք է թոշակի անցնի։ Մենք խոսում ենք մեկից, ում քաղաքական կյանքն արդեն ավարտվել է։ Իր արածների համար պահանջում ենք արդար դատաքննություն»,-ասել է Կարո Փայլանը։