Հնարավոր է՝ Էրդողանի դեմ մահափորձ իրականացվի Բալկաններ կատարվելիք այցելության ժամանակ
Թուրքիայի հետախուզական ծառայությունները տեղեկություն են ստացել, որ նախագահ Էրդողանի՝ Բալկաններ կատարվելիք այցելության ժամանակ հնարավոր է՝ նրա դեմ մահափորձ իրականացվի՝ տեղեկացնում է trend.az-ը՝ հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին:
«Լուրեր են պտտվում, որ Բալկանյան թերակղզի Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցելության ժամանակ նրա դեմ հնարավոր է, որ մահափորձ իրականացվի»,- հետախուզական ծառայություններին հաղոդել են Մակեդոնիայի մայրաքաղաքում ապրող թուրքերը:
Այդ մասին տեղեկացրել է նաև Արևմուտքի հետախուզական ծառայությունը: «Թուրքական ծագման մարդկանց մի խումբ Էրսողանի դեմ մահափորձ է նախապատրաստում»,- հայտարարել են արևմտյան հետախուզական ընկերությունները: