Ո՞ւմ թագն էր կրում Մեգան Մարքլն իր հարսանիքին (լուսանկարներ)
Այսօր կայացավ արքայազն Հարրի և դերասանուհի Մեգան Մարքլի այդքան սպասված հարսանիքը: Ողջ աշխարհի աղջիկներին հետաքրքրում էր, թե ինչ զգեստ է կրելու հարսնացուն:
Զգեստի դիզայների հետ կապված վարկածները շատ էին: Այսօր պարզ դարձավ, որ Մեգանի զուսպ, սակայն միևնույն ժամանակ շքեղ զգեստն աշխարհահռչակ Givenchy բրենդից է:
Բոլորին հուզող մյուս հարցը կապված էր թագի հետ: Մեգան Մարքլը պատիվ ունեցավ կրելու թագուհի Մերիի թագը, որը ամենաշքեղներից է թագավորական թագերի հավաքածուում: Այն հիանալի կերպով լրացնում էր զուսպ զգեստը՝ հարսնացուին էլ ավելի էլեգանտ տեսք հաղորդելով: