Կարո Փայլանի կուսակցությունը հայտնել է, թե ընտրության երկրորդ փուլում որ թեկնածուին է աջակցելու
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության պատգամավորներից Միթհաթ Սանջարը հայտնել է, թե իրենց թեկնածուի՝ երկրորդ փուլ չանցնելու դեպքում իրենք ում են սատարելու:
Նրա խոսքերով‚ իրենք պաշտպանելու են «Ժողովրդահանրապետական» (CHP)կուսակցության թեկնածուին։
Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ HDP-ի պատգամավոր Միթհաթ Սինջարը նշել է, որ եթե իրենց թեկնածու Սելահաթին Դեմիրթաշը բանտից ազատվի և մասնակցի քարոզարշավին, ապա իրենք կանցնեն 2-րդ փուլ։
Նա շեշտել է, որ եթե Սելահաթին Դեմիրթաշը չանցնի երկրորդ փուլ, իրենք կաջակցեն CHP-ի թեկնածու Մուհարեմ Ինջեին։
Միթհաթ Սանջարը պնդել է, թե իրենց գլխավոր նպատակն է մեջլիսում հնարավորին շատ տեղեր վերցնել։
Նշենք, որ HDP-ի փոխնախագահներից է Կարո Փայլանը։ Այս տարվա հունիսի 24-ին Թուրքիայում տեղի են ունենալու նախագահական և խորհրդարանական ընտրություններ։