Կալիֆոռնիայում հայ տղամարդու են գնդակահարել թանկարժեք մեքենայի մեջ
Կալիֆոռնիա նահանգի Սան Վելլի քաղաքում հայ տղամարդու են գնդակահարել թանկարժեք մեքենայի մեջ։ Այս մասին հայտնում է DailyNews-ը:
Ոստիկանությունը հրապարակել է սպանվածի ինքնությունը։ Մահացածը Լոս Անջելեսի 42-ամյա բնակիչ Հովհաննես Քալփաքչյանն է։ Անհայտ անձը գնդակահարել է նրան կայանված Մերսեդես մակնիշի մեքենայի մեջ։
Սպանությունը տեղի է ունեցել երեկ ուշ երեկոյան։
Հարևանությամբ ապրողների խոսքով, հինգից յոթ կրակոց է հնչել։ Ոստիկանությունից հայտնել են, թե սպանության որևէ ականատես չի եղել։ Կասկածյալի նկարագրությունն առայժմ հայտնի չէ։ Ոստիկանությունն ուսումնասիրում է տարածքի տների անվտանգության տեսախցիկների նկարահանումները։