Չեմ հիշում, թե երբ է կնքվել Սևրի պայմանագիրը.Ստեփան Սաֆարյանը պատասխանում է ինտելեկտուալ հարցերի
Operativ.am-ի ինտելեկտուալ հարցերին է պատասխանում «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Նա տվել է 5 ճիշտ պատասխան, իսկ որոշ հարցերի դժվարացավ պատասխանել՝ ասելով, թե չի հիշում:
Ըստ հայկական ավանդության' ո՞ւմ անունից են առաջացել «Արմեն» և «Արմենիա» անվանումները:
-Եթե չեմ սխալվում հնագույն ցեղերից մեկի ղեկավարի՝ Արմենոսի անունից:
_Ո՞ր հեղինակի գրչին է պատկանում «Խոնարհ աղջիկը», «Ալպիական մանուշակ», «Մթնաձոր» ստեղծագործությունները:
-Բակունցի:
-Ո՞վ է Մարտիրոս Սարյանի արձանի քանդակագործը:
-Հրաշալի արձանն է, բայց չգիտեմ (ճիշտ պատասխանն է Լ. Թոքմաջյան):
-Ե՞րբ է Իսրայել Օրին ժամանել Ռուսաստան՝ Պետրոս I-ին հանդիպելու նպատակով:
-1700-ական թվականներին (ստույգ պատասխանն է 1701թվականին):
Կնշե՞ք, թե որոնք են գոյականական անդամի լրացումները:
-Գիտեմ, բայց չեմ հիշում, կարծեմ որոշիչը և էլ չեմ հիշում (պատասխանը թերի է, գոյականանական անդամի լրացումներն են որոշիչը, բացահայտիչը և հատկացուցիչը):
-Ե՞րբ է Բաքվում տեղի ունեցել հայ բնակչության կոտորածը և տեղահանությունը:
-1990 թ. փետրվարի 27–29–ը:
-Ե՞րբ է կնքվել Սևրի պայմանագիրը:
-Այ չեմ հիշում:
-Ի՞նչ էր իրենից ներկայացնում «Որոգայթ Փառացը»:
-Չեմ հիշում:
-Ե՞րբ է կազմավորվել «Ժառանգություն կուսակցությունը»:
-2003 թվականին:
Զրույցի վերջում Ստեփան Սաֆարյանն իրեն գնահատեց 3+բալով:
Նազենի Բաղադասարյան