Մայիսի 19-ին արտերկրի մեր հայրենակիցները Skype-ի միջոցով կարող են հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին
ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչը մայիսի 19-ին Skype-ի միջոցով կպատասխանի Սփյուռքի մեր հայրենակիցների հարցերին: Այդ մասին տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից:
«Մայիսի 19-ին, Երևանի ժամանակով ժամը 11-13-ը, արտերկրի մեր հայրենակիցները Skype-ի միջոցով կարող են հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին, մասնավորապես, ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներին», - տեղեկացնում է ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքը: