Սանկտ Պետերբուրգում անհայտ անձը հաղորդել է «112» ծառայությունում ռումբի մասին. կասկածյալը ՀՀ քաղաքացի է
Սանկտ Պետերբուրգում նախօրեին տարհանել են Քաղաքային մոնիտորինգային կենտրոնը, որը հայտնի է որպես «112» ծառայություն։
Անհայտ անձը զանգահարել է 112 հեռախոսահամարով և ասել.
«Ես ձեզ մոտ ռումբ եմ տեղադրել, լսեք»:
Շենքից 18 մարդ է տարհանվել: Իրավապահ մարմինները ռումբ չեն գտել: Ոստիկանները պարզել են, որ զանգը կատարվել է 48-ամյա ՀՀ քաղաքացու անունով գրանցված հեռախոսահամարից։