«Այստեղ ինձ չեն հասկանում». ինչպես ադրբեջանցին պայթեցրեց Ту-104-ը (լուսանկարներ)
45 տարի առաջ Չիտայի երկնքում իրագործվել էր խոշորագույն ահաբեկչությունը ԽՍՀՄ պատմության մեջ: 30-ամյա տղամարդը փորձել էր կողոպտել ինքնաթիռը և ուղևորվել Չինաստան, որտեղ երազում էր դիվանագետ դառնալ: Երբ դա նրան չի հաջողվել, նա պայթեցրել է ինքնաթիռը:
1973 թվականի մայիսի 17-ին «Ту-104А» ինքնաթիռը Մոսկվայից Չելյաբինսկ էր ուղևորվել, այնտեղից պետք է հտո գնար Նովոսիբիրսկ, հետո՝ Իրկուտսկ և Չիտա: Իրկուտսկում փոխվել էր ինքնաթիռի անձնակազմը, օդ էին բարձրացել նոր ուղևորներ, այդ թվում՝ 30-ամյա Թենգիզ Ռզաևը: Նա ադրբեջանցի էր, փորձել էր ընդունվել համալսարան և դառնալ դիվանագետ: Դրա փոխարեն ստիպված էր գնալ բանակ:
Դիվանագիտական կարիերայի մասին երազանքները հանգիստ չէին տվել տղամարդուն, նա որոշել էր իր նպատակներն իրագործել Չինաստանում:
«Այստեղ ինձ չեն հասկանում, իսկ ահա Չինաստանում կհասկանային: Այնտեղ ես արագ դիվանագետ կդառնայի»,- այն ժամանակ նշել էր նա:
Նա իր հետ մեծ քանակության պայթուցիկ նյութեր էր բարձրացրել օդ, որի միջոցով էլ պայթեցրեց ինքնաթիռը: