ԱՄՆ-ում ռազմական ինքնաթիռը զինամթերքի արկղը գցել է դպրոցի վրա
ԱՄՆ-ում ռազմական ինքնաթիռը պատահաբար զինատեսակների արկղը գցել է դպրոցի վրա: Այս մասին հաղորդել է «KTSM» հեռուստաընկերությունը:
Ինչպես հաղորդվում է, պատահարը տեղի է ունեցել Տեխաս նահանգի Էլ-Պասո քաղաքում: Արկղը ընկել է Պարկլանդի տարրական դպրոցի տանիքի վրա: Ոչ ոք չի տուժել, որովհետև ուսումնական հաստատությունն այդ ժամին արդեն չէր աշխատում: Այս մասին հայտնում է Korrespondent.net-ը:
Տանիքին ընկած զինամթերքը հավաքել են ոստիկանության աշխատակիները: Դրանք ուղարկվել են Բլիս Ֆորտ բազա, որտեղից եկել էր ուղղաթիռը:
Զինվորականները ներում են հայցել և խոստացել պարզել պատահարի պատճառները: