Պուտինը 3 շտապ զանգ է ստացել
Ալեքսանդր Վուչիչը գերմանական «Rheinische Post»-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ Սերբիան երբեք չի մոռանա ռուսական ընկերության մասին և չի աջակցի Մոսկվայի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները:
Վուչիչի խոսքով՝ ինքը Վլադիմիր Պուտինի հետ լավ ընկերական հարաբերությունների մեջ է և ռուս գործընկերոջ հանդեպ մեծ հարգանք ունի:
«Պուտինը շատ խելացի մարդ է, և դա ես լավ գիտեմ, որ Սերբիան միշտ կարող է վստահել նրան: Երեք անգամ ինձ շտապ օգնություն է հարկավոր եղել և ես կարողացել եմ օպերատիվ կերպով հեռախոսով կապվել նրա հետ»,- պատմել է Սերբիայի նախագահը:
Թե կոնկրետ ինչ օգնության կարիք է ունեցել, Վուչիչը չի նշել: