Ֆրանսիայում ահաբեկչություն է կանխվել
Ֆրանսիայում երկու տղամարդ բերման են ենթարկվել՝ երկրի տարածքում նոր ահաբեկչություն պատրաստելու կասկածանքով: Այս մասին այսօր հայտնել է Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Ժերար Կոլլոնը:
Նախարարի խոսքով՝ խոսքը վերաբերում է երկու եղբայրների, ովքեր Եգիպտոսից են:
Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Ժերար Կոլլոնը հավելել է, որ նրանք ցանկացել են ահաբեկչություն իրագործել կա՛մ ուժեղ ազդեցություն ունեցող թույնի միջոցով, կա՛մ պայթուցիկի: