Ռուսաստանը երբեք չի խառնվում այլ պետությունների ներքին գործերին. Լավրով
Մոսկվան երբեք չի խառնվել և չի պատրաստվում խառնվել այլ պետություների ներքին գործերին: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը:
«Եվրամիությունը Ռուսաստանի կարևոր հարևանն է և առևտրատնտեսական գործընկերը: Բնականաբար, մենք հետևում ենք ԵՄ-ում և անդամ պետություններում քննարկումներին եվրոպական ապագա ինտեգրացիայի մասին: Մենք երբեք չենք խառնվել և չենք պատրաստվում խառնվել այլ պետությունների ներքին գործերին»,- նշել է Լավրովը «Russian Business Guide – Italian-Russian Chamber of Commerce» ամսագրին տված հարցազրույցում:
Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան, «ի տարբերություն որոշ գործընկերների՝ երբեք վերաբերմունք չի արտահայտել եվրոծրագրի ճակատագրի համար կարևոր հանրաքվեների և նախընտրական քարոզարշավների արդյունքների վերաբերյալ»: