Թրամփն իր աշխատավարձը նվիրել է վետերաններին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հունվար-մարտ ամիսների աշխատավարձը փոխանցել է Վետերանների գործով նախարարությանը: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Associated Press»-ին:
Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսը ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ցույց է տվել նախարարի պաշտոնակատար Ռոբերտ Ուիլկիի անունով չեկը:
«Համաձայն նախընտրական շրջանի ընթացքում տված իր խոստումների՝ նախագահն իր աշխատավարձը նվիրաբերում է բարեգործությանը: 2018 թվականի առաջին եռամսյակի իր աշխատավարձը նա փոխանցում է վետերանների գործով նախարարությանը՝ նրանց բժշկական ծրագրի համար»,- ասել է Սառա Սանդերսը:
«Forbes» ամսագիրը Դոնալդ Թրամփի ունեցվածքը գնահատում է 3.7 միլիարդ դոլար: