Լավրովն ակնկալում է հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդում
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը շնորհավորել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Լավրովը նշել է, որ ակնկալում է սերտ համագործակցություն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման և տարածաշրջանային ու միջազգային հարցերում արդյունավետ փոխգործակցության ուղղությամբ: Նշենք, որ Զոհրաբ Մնացականյանին ՀՀ արտգործնախարար նշանակելու մասին հրամանագիրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել էր մայիսի12-ին։