Երևան, 24.Նոյեմբեր.2024, 00:00 |
Ութ տարվա ընթացքում մենք երբեք նման իրավիճակո... Խոշոր հրդեհ՝ Երևանում. Նոր Արեշի գարեջրատան ս... Լույս չի լինելու․ հասցեներ Ռումինիայում նախագահական ընտրություններ են Դպրոցների տնօրենները ենթարկվել են կարգապահակա... Հնդկաստանում մահացած ճանաչված տղամարդը դիակիզ... Շարունակում ենք երևանցիների համար նոր հնարավո... Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը բախվ... Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գր... Եկեք 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի, ... Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարա... Կարևոր․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Այրվել է մոտ 500 հակ անասնակեր Աստղագուշակ՝ նոյեմբերի 24-ի համար Հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պ... Հրդեհ` ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակն... Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. ... Ավտոմեքենաները պետք է ծառայեն օպերատիվ գործու... Ջուր չի լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևան-Գյումրի ճանապարհին Opel-ը դուրս է եկել ... Կառուցիր կամ գնիր քո նոր տունը Տավուշի մարզու... Շուրջ 20 միլիոն դրամ՝ «Շտապբուժօգնություն» ՓԲ... Ի՞նչ է պիլորոստենոզը. ազդեցությունը նորածիննե... «Կրասնոդար»-ը չպահպանեց հաղթական հաշիվը «Խիմկ... Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դա... ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավա... Ֆինլանդիայում կարող են քննարկել հակահետևակայի... Ես շատ քննադատական եմ ինքս իմ հանդեպ․ Հենրիխ ... Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տու... Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ․ ... Ծեծկռտուք և կրակոցներ՝ Երևանում. վիրավոր կա (... Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ Մեկնարկել է «ԻԳործի» 5-րդ փուլը Գյումրիի անձնագրայինին հրահանգ է տրվել պատրաս... Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Ե... Պարգևատրվել են Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ... Փոթորկի հետևանքով Իռլանդիայում հոսանքազրկումն... Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կ... Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճա... Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համա... Չեմ պատրաստվում նրան սովորեցնել՝ ինչպես հանդե... Սիմոնյանը հայ-վիետնամական հարաբերությունների ... Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մե... Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմ... «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Վերոնա»-ին. Մխ... Հրդեհ՝ տան տանիքում Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ... Ֆիլիպինների փոխնախագահը ներկայացրել է, թե ինչ... Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի ... Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր ... Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջ... ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսութ... Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահ... «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլ... 2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աս... Հրդեհ՝ Պերմում․ երկու մարդ է մահացել Ես հրեշ եմ ստեղծել․ Բլատեր ՏԿԵ նորանշանակ նախարարն այցելել է Նոր Հաճնի կ... Բրիտանիայում հաշվարկել են, թե որքան ժամանակու... Ծառերի հերթական «սպանդ»՝ Երևանում. ինչ իրավիճ... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Թրամփը հանդիպել ... «Ռեալի» լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հ... Հրդեհ՝ տներից մեկի բակում Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցե... Օդի ջերմաստիճանը կնվազի Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարող... Մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց ... Մեզ այնպիսի համակարգեր են պետք, որոնք ի վիճակ... Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի թափուր պա... Որքա՞ն է կազմել այս տարվա հոկտեմբերին եկամուտ... Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կե... Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի... Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայ... Այժմ նա դարձել է շատախոս․ Նեյմարը՝ Ռոդրիի մաս... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի,... ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6... Աշխարհում առաջին անգամ թոքերի կրկնակի փոխպատվ... Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը Գվարդիոլան ասել է՝ որ դեպքում վաղաժամ կարող է... 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվե... «Դատարանից ակնկալում ենք արդարություն»․ «Գոյ»... Որոշում կայացրել եմ մանդատը վայր դնելու` վարչ... Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակություն... Այսօր էլ Նորք-Մարաշով եկա աշխատանքի․ Փաշինյան... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ նոյեմբերի 23-ի համար Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողն... ՔՊ-ական քաղաքապետի ընտրանեկան բիզնեսում խախտո... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Արարատի մարզում գործող ամբուլատորիաները կմիավ... Ո՞վ կդառնա պատգամավոր․ «Փաստ» Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնե... Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն... Ըմպանի բորբոքումն աշնանը. կոկորդի կրկնվող ցավ... Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե... Ինչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ա... Ջուր չի լինելու․ հասցեներ

Վարպետաց փողոց (լուսանկարներ)

Չորս ընկերներով որոշեցինք գնալ Գյումրի: Մեզնից երկուսը հենց գյումրեցի են: Գնացինք գնացքով: Ամբողջ ճանապարհին որոշում էինք, թե ինչպես պիտի անցկացնենք այդ երեք օրը:

Ահա՛, և մենք մեր ընկերուհիներից մեկի տանն ենք: Ջերմ ընդունելություն… Ծանոթություն ընտանիքի անդամների հետ… Առատ հյուրասիրություն և ուրախ տրամադրություն…

Այս ամենից հետո հայտնվեցինք մեր հաջորդ ընկերուհու տանը: Նորից ջերմ ընդունելություն, ծանոթություն, հյուրասիրություն…

Գիշեր… Անքուն գիշեր… Երկու իրար միացրած մահճակալին չորս հոգի… Զվարճալի պատմություններ, անվերջ ձգվող ծիծաղ և զրույց:

Վարպետաց փողոց

Առավոտ… Փորձում ենք վերհիշել` ինչպես և երբ քնեցինք, որ հիմա էլ արթնացել ենք: Այդպես էլ չհիշելով ոչինչ` դուրս եկանք տնից և գնացինք քաղաքի հրապարակը: Հրապարակից շարժվեցինք դեպի Աբովյան փողոց, որտեղից էլ մտանք Վարպետաց փողոցը: Նրա երկայնքով քայլելիս տեսանք երեք թանգարան և որոշեցինք երեքն էլ մտնել:

Առաջինը Հովհաննես Շիրազի հուշաթանգարանն էր: Մինչև ներս մտնելը, մենք հիանում էինք շենքի գեղացկությամբ: Այն մեկհարկանի շինություն է կարմիր և սև տուֆերի յուրօրինակ համադրությամբ: Նույնքան հետաքրքիր է նաև ներսը: Թանգարանում տեղ են գտել Շիրազի և նրա ընտանիքի լուսանկարները, նրա հուշագրությունները, նամակները, անձնական իրերը, նվերները: Շիրազը ողջ էր, երբ ստացավ այդ տունը, բայց նա չհասցրեց ապրել այնտեղ: Էքսկուրսավարը պատմեց, որ տունը 1860-ական թվականների շինություն է, և Շիրազը մանուկ հասակում մոր հետ վատ պայմաններում ապրել է Հովհաննես Շիրազի հուշաթանգարան այդ տան նկուղում, երբ տունը նրանցը չէր ու պատկանում էր ուրիշին…  

Դրանից հետո գնացինք Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան: Մենք ուրախացել էինք, որ Իսահակյանը ծնվել էր նման տանը: Այն տեղադրված էր գեղեցիկ, կանաչապատ ու մեծ բակի խորքում: Աշխատակիցներն ասացին, որ սա 1850-ական թվականների շինություն է և համարվում է Ալեքսանդրապոլի ավանդական տներից: Մեզ ուղեկցող կինը պատմեց, որ Իսահակյանը ծնվել է խոհանոցում, թոնրի կողքին: Պատճառն այն էր, որ հոկտեմբերի վերջն էր և շատ ցուրտ, իսկ ամենատաք տեղը խոհանոցն էր:

Իսահակյանի մանկությունն ու պատանեկությունն անցել է այս տանը: Տուն-թանգարանը բաղկացած էր երկու մասից: Առաջին մասում տեսանք մեծ ու շատ գեղեցիկ կահավորմամբ(մուգ շականակագույն` սևին հասնող աոթռներ, սպասքապահարան, մինչև առաստաղ հասնող հայելի) հյուրասենյակը, այնուհետև Իսահակյանի ծնողների ննջարանը, նրա օրօրոցը, ծանոթացանք մոր ձեռքի աշխատանքներին: Մտանք սառը մառանը, այնտեղից էլ` գեղեցիկ կահկարասիներով, երկու թոնիրներով խոհանոցը: Թոնիրներից մեկը նախատեսված էր լավաշ թխելու, իսկ մյուսը ճաշ պատրաստելու համար:

Հետո շարժվեցինք դեպի թանգարանի երկրորդ մասը, որտեղ արդեն ներկայացված էին Իսահակյանի աշխատանքները, նամակները, գրությունները, լուսանկարները, նվերները: Այս ամենից մեծ բավականություն ստացած և աննկարագրելի տպավորություններով դուրս եկանք ու շարունակեցինք մեր ճանապարհը: 

Իսահակյանի տան հյուրասենյակը

Իսահակյանի հոր և մոր սենյակը

Տան մառանը

Հաջորդը Մհեր Մկրտչյանի(Ֆրունզիկ) հուշաթանգարանն էր: Շենքը երկհարկանի է: Բայց ցուցադրության համար առկա բոլոր նմուշները երկրորդ հարկում են: Թանգարանը նվիրված է Ֆրունզիկի կյանքին ու գործունեությանը: Սրահի մի անկյունում մահճակալը, սեղանը, պահարանը փորձել էին դասավորել այնպես, որ ստանան Մհեր Մկրտչյանի սենյակի տեսքը: Թանգարանում տեղ են գտել նրա բեմական հագուստները և իրերը: Իսկ երկրորդ հարկի մուտքի պատի ամբողջ երկարությամ շարված են Ֆրունզիկի խաղացած բոլոր դերերի լուսանկարները:

Մհեր Մկրտչյանի հուշաթանգարան

Էքսկուրսավար Կարինե Ռաֆայելովնան ասաց, որ թանգարանում կա սիրված դերասանի կյանքը պատմող 270-ից ավել լուսանկար: Թանգարանում էին «Մեր մանկության տանգո» ֆիլմից հայտնի կամոդը, «Նվագախմբի տղաները» ֆիլմից գալիկոնը և «01-99» ֆիլմից տակառիկը: Մհեր Մկրտչյանը մեծ դերասան լինելուց բացի, նաև մեծ ծաղրանկարիչ էր: Մենք տեսանք նրա ձեռքով արած ծաղրանկարները: Էքսկուրսավարը ծանոթացրեց նրա փաստաթղթերին, նամակներին, պարգևներին և նվերներին:
«Մհեր Մկրտչյանը հատուկ սեր ուներ փղիկների հանդեպ և ուներ հավաքածու: Ու որ երկիր էլ գնում էր, փորձում էր հավաքածուի համար մի բան գտնել: Իսկ մարդիկ էլ իմանալով այդ մասին հաճախ էին նրան փղիկներ նվիրում»,-պատմեց Կարինե Ռաֆայելովնան:
Թանգարանում ամենահետաքրքիրը Ֆրունզիկի գլխի նման փայտե իրն էր: Էքսկուրսավարն ասաց, որ արտերկրում ինչ-որ ծառահատներ ծառի բնից գտել են դա և նմանեցնելով դերասանի գլխին ուղարկել են Հայաստան: Այս հանգամանքը փաստում է, որ Ֆրունզիկը սիրված և ճանաչված էր նաև արտասահմանում:
Մհեր Մկրտչյանի հուշաթանգարանը գտնվում է Վարպետաց և Ռուստաֆելու փողոցների հատման կետում: Եվ հենց այս թանգարանով էլ մենք ավարտեցինք մեր ծանոթությունը Վարպետաց փողոցի հետ: Այն Գյումրիում մեզ համար դարձավ մի հին ու փոքրիկ անկյուն, որտեղի ցայտաղբյուրի ջրի ձայնը քեզ հիշեցնում է մանուկ Շիրազի կանչը`«Ջուր տամ, պաղ ջուր, պուլպուլակի սառը ջուր», որտեղ դու քեզ զգում ես Ֆրունզիկի ֆիլմերում և Իսահակյանի հերոսներից մեկի՝ Սաադու պարտեզում:

Նելլի Գասպարյան

Ութ տարվա ընթացքում մենք երբեք նման իրավիճակո... Խոշոր հրդեհ՝ Երևանում. Նոր Արեշի գարեջրատան ս... Լույս չի լինելու․ հասցեներ Ռումինիայում նախագահական ընտրություններ են Դպրոցների տնօրենները ենթարկվել են կարգապահակա... Հնդկաստանում մահացած ճանաչված տղամարդը դիակիզ... Շարունակում ենք երևանցիների համար նոր հնարավո... Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը բախվ... Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գր... Եկեք 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի, ... Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարա... Կարևոր․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Այրվել է մոտ 500 հակ անասնակեր Աստղագուշակ՝ նոյեմբերի 24-ի համար Հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պ... Հրդեհ` ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակն... Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. ... Ավտոմեքենաները պետք է ծառայեն օպերատիվ գործու... Ջուր չի լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևան-Գյումրի ճանապարհին Opel-ը դուրս է եկել ... Կառուցիր կամ գնիր քո նոր տունը Տավուշի մարզու... Շուրջ 20 միլիոն դրամ՝ «Շտապբուժօգնություն» ՓԲ... Ի՞նչ է պիլորոստենոզը. ազդեցությունը նորածիննե... «Կրասնոդար»-ը չպահպանեց հաղթական հաշիվը «Խիմկ... Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դա... ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավա... Ֆինլանդիայում կարող են քննարկել հակահետևակայի... Ես շատ քննադատական եմ ինքս իմ հանդեպ․ Հենրիխ ... Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տու... Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ․ ... Ծեծկռտուք և կրակոցներ՝ Երևանում. վիրավոր կա (... Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ Մեկնարկել է «ԻԳործի» 5-րդ փուլը Գյումրիի անձնագրայինին հրահանգ է տրվել պատրաս... Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Ե... Պարգևատրվել են Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ... Փոթորկի հետևանքով Իռլանդիայում հոսանքազրկումն... Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կ... Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճա... Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համա... Չեմ պատրաստվում նրան սովորեցնել՝ ինչպես հանդե... Սիմոնյանը հայ-վիետնամական հարաբերությունների ... Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մե... Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմ... «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Վերոնա»-ին. Մխ... Հրդեհ՝ տան տանիքում Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ... Ֆիլիպինների փոխնախագահը ներկայացրել է, թե ինչ... Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի ... Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր ... Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջ... ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսութ... Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահ... «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլ... 2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աս... Հրդեհ՝ Պերմում․ երկու մարդ է մահացել Ես հրեշ եմ ստեղծել․ Բլատեր ՏԿԵ նորանշանակ նախարարն այցելել է Նոր Հաճնի կ... Բրիտանիայում հաշվարկել են, թե որքան ժամանակու... Ծառերի հերթական «սպանդ»՝ Երևանում. ինչ իրավիճ... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Թրամփը հանդիպել ... «Ռեալի» լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հ... Հրդեհ՝ տներից մեկի բակում Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցե... Օդի ջերմաստիճանը կնվազի Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարող... Մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց ... Մեզ այնպիսի համակարգեր են պետք, որոնք ի վիճակ... Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի թափուր պա... Որքա՞ն է կազմել այս տարվա հոկտեմբերին եկամուտ... Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կե... Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի... Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայ... Այժմ նա դարձել է շատախոս․ Նեյմարը՝ Ռոդրիի մաս... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի,... ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6... Աշխարհում առաջին անգամ թոքերի կրկնակի փոխպատվ... Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը Գվարդիոլան ասել է՝ որ դեպքում վաղաժամ կարող է... 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվե... «Դատարանից ակնկալում ենք արդարություն»․ «Գոյ»... Որոշում կայացրել եմ մանդատը վայր դնելու` վարչ... Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակություն... Այսօր էլ Նորք-Մարաշով եկա աշխատանքի․ Փաշինյան... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ նոյեմբերի 23-ի համար Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողն... ՔՊ-ական քաղաքապետի ընտրանեկան բիզնեսում խախտո... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Արարատի մարզում գործող ամբուլատորիաները կմիավ... Ո՞վ կդառնա պատգամավոր․ «Փաստ» Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնե... Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն... Ըմպանի բորբոքումն աշնանը. կոկորդի կրկնվող ցավ... Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե... Ինչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ա... Ջուր չի լինելու․ հասցեներ
Ամենաընթերցվածը
website by Sargssyan