Թուրքիա, դու պատասխանատու ես Հայոց ցեղասպանության համար. Բենյամին Նեթանյահուի որդու նոր գրառումը
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդին՝ Յաիր Նեթանյահուն, որը հայտնի է սոցցանցերում իր կոշտ գրառումներով, անդրադարձել է թուրք-իսրայելական լարված հարաբերություններին՝ Թուրքիային մեղադրելով Հայոց ցեղասպանությունն իրականացնելու մեջ:
«Թուրքիա, դու պատասխանատու ես տառապանքների և անհավանական վայրագությունների համար, որոնց ենթարկվել են Կիպրոսը, հույն ժողովուրդը, քրդերը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության համար: Ուզում եմ հիշեցնել թուրքերին, որ նրանք եկել են Կենտրոնական Ասիայից՝ անօրինաբար զավթելով փոքր Ասիան և Կոստանդնուպոլիսը, որը քրիստոնեկան է եղել նախքան նրանց գրավումը: Այսպիսով, ձայնդ կտրի՛ր»- Associated Press-ի փոխանցմամբ՝ գրել է Յաիր Նեթանյահուն:
Հիշեցնենք, որ նախօրեին նա Թուրքիայի հասցեին ևս վիրավորական արտահայտություններ էր հրապարակել Instagram-ում:
Թուրքիայի և Իսրայելի միջև նոր լարվածության սրման պատճառը Գազայի հատվածում տիրող իրավիճակն է: Երբ իսրայելցի զինվորականների հետ բախումների հետևանքով ավելի քան 60 մարդու մահվան մասին լուրերի ֆոնին Էրդողանը Իսրայելին քննադատել էր «կոտարածների» համար: