Դամասկոսում տեղի է ունեցել Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված հանդիսավոր տոնակատարություն
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում տեղի է ունեցել Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված հանդիսավոր տոնակատարություն, այս մասին հայտնում է Հալեպի հայկական պարբերականներցի «Գանձասարը»։
Հայտնի է,որ միջոցառումը նախաձեռնվել ու կազմակերպվել է Սիրիայի մշակույթի նախարարության, Սիրիայում ՀՀ դեսպանատան ու Սիրիայում Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպմամբ զբաղվող մարմնի Դամասկոսի գրասենյակի կողմից։
Հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել Սիրիայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, հայ և սիրիացի պաշտոնյաներ, հասարակական գործիչներ, մտավորականներ, տարբեր համայնքային ու բարեգործական կազմակերպությունների նախագահներ, հոգևորականներ ու քաղաքական գործիչներ։
Նրանց թվում էին նաև Սիրիայի մշակույթի նախարար Մուհամմեդ ալ Ահմադը, Սիրիայի փոխարտգործնախարար Այման Սաուսան, Սիրիայի խորհդարանի հայազգի պատգամավորներ, Հայ Առաքելական եկեղեցու Դամասկոսի թեմի առաջնորդ Տեր Արմաշ Եպիսկոպոս Նալբանդյանը։
Սիրիայի փոխարտգործնախարար Այման Սաուսան իր խոսքում ընդգծեց, որ 100 տարի առաջ հայ ժողովրդի ցուցաբերած կամքն ու դիմադրությունը խորտակել է պանթուրաիզմի հեռավոր երազանքները, նա վստահություն է հայտնել որ այդ «թուրանական շարժումը նուն ձևով այսօր կխորտակվի Սիրիայում»։