«CNN»-ը հրապարակել է Հայաստանի մասին հաղորդման թրեյլերը
Մայիսի 20-ին CNN-ը կցուցադրի Հայաստանի մասին թողարկումը՝ հայտնի շեֆ խոհարար Էնթոնի Բուրդենի մասնակցությամբ «Parts Unknown» հաղորդման շրջանակում: Հեռուստաընկերության կայքում հրապարակվել է հաղորդման թրեյլերը:
Էնթոնին համտեսում է հայկական ավանդական խոհանոցի ուտեստներ՝ տոլմա, ժենգլալով հաց, խորոված, թանապուր, խաշ և այլն:
Էնթոնիին Հայաստանում ուղեկցել է Սերժ Թանկյանը: