Արմեն Ջիգարխանյանը կրկին հոսպիտալացվել է. Վիճակը ծանր է
Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է: Այս մասին գրում է «Телеграм-канал 112»-ը:
Ըստ աղբյուրի‚ նա այժմ գտնվում է մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում: Նրա վիճակը բժիշկները ծանր են գնահատում:
Ավելի վաղ՝ ապրիլի 26-ին, Ջիգարխանյանը հոսպիտալացվել էր սրտի կաթվածից: Բուժում ստանալուց հետո դուրս էր գրվել հիվանդանոցից: