Ֆիրդուս Զաքարյանը կազատվի պաշտոնից
ՀՀ կառավարությունը կքննարկի Ֆիրդուս Զաքարյանին Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու հարցը: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մայիսի 17-ի նիստի օրակարգում:
Այն կներկայացնի Սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը: Զաքարյանը նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2009 թվականի հոկտեմբերից: