Ադրբեջանում միշտ ժամանակից շուտ իմացել են, թե ով է հաղթելու ընտրություններում
Այսօր ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություների մասին: Նրա խոսքով' Ադրբեջանում միշտ ժամանակից շուտ իմացել են, թե ով է հաղթելու ընտրություններում, բայց հիմա պատկերը մի փոքր այլ է: Այս անգամ պատկերը մի փոքր այլ է, քանի որ շատ հնարավոր է նախորդ ընտրությունների նման ամեն ինչ կանխորոշված հունով չընթանա:
Նա նշեց, որ վերջերս ստեղծվել է Ադրբեջանի ազգային խորհուրդը, որն իր մեջ ներառել է որոշ դեմոկրատական ուժերի, որոշ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և իրավապաշտպանների, և դարձել է ընդդիմություն: Անդրադառնալով Ալիևի դրսի ուժերի կողմից օժանդակությանը նա նշեց, որ Ալիևն Արևմուտքից ունի ոչ ֆորմալ օգնություն: Սակայն կան գործոններ, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակն Ադրբեջանում, որոնք կարող են ռեալ վտանգ ներկայացնել իշխող վարչակարգի համար: Այդ վտանգը կարող են ներկայացնել նաև Ադրբեջանում գոյություն ունեցող իսլամական ծայրահեղական խմբավորումները:
Սարգիս Ասատրայանն անդրադառնալով ադրբեջաբահայերի միության նախագահ Գրեգորի Այվազյանի թեկնածությանը` նշեց, որ նրա մասնակցությունն ինքը լուրջ չի ընդունում: