Շառլ Ազնավուրը դուրս է գրվել հիվանդանոցից
Ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը նախօրեին դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ նրան օգնություն էր ցուցաբերվում: Շանսոնյեն ուսային ոսկորի կոտրվածք էր ստացել: Այս մասին հայտնել է «ТАСС» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «AFP»-ին, որը վկայակոչում է Ազնավուրի պաշտոնական ներկայացուցչին:
93-ամյա Ազնավուրի հանգստյան օրերին Ֆրանսիայի հարավում գտնվող իր առանձնատանն ընկել էր և վնասել ձախ ձեռքը: Նրա ձեռքի վրա գիպս է դրվել, որն Ազնավուրը ստիպված կլինի կրել մինչև մայիսի վերջ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Վնասվածքի պատճառով երգիչը ստիպված էր անորոշ ժամանակով հետաձգել մայիսին նախատեսված համերգները Ճապոնիայում և Ուզբեկստանում: