Կարևոր տեղեկատվություն՝ ՌԴ մեկնող ՀՀ քաղաքացիների համար
ՌԴ նախագահը նոր հրամանագիր է ստորագրել, որով փոխել է օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիների, 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման օրերին հաշվառման կանգնելու ժամկետը․ մի օրվա փոխարեն սահմանվել է երեք օր:
ՖԻՖԱ-ի 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգության միջոցառումներով պայմանավորված Ռուսաստանի ներքոհիշյալ քաղաքներում, որտեղ տեղի են ունենալու առաջնության հանդիպումները, 2018թ․ մայիսի 25-ից հուլիսի 25-ը ընկած ժամանակահատվածում մտցված է հատուկ ռեժիմ՝
Վոլգոգրադ
Եկատերինբուրգ
Կազան
Կալինինգրադ
Մոսկվա
Նիժնի Նովգորոդ
Դոնի Ռոստով
Սամարա
Սանկտ Պետերբուրգ
Սարանսկ
Սոչի
Հատուկ ռեժիմը ենթադրում է ՝
oտարերկրյա քաղաքացիները, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները, պարտավոր են ՌԴ վերոնշյալ քաղաքներ մուտք գործելուց հետո 3 օրվա ընթացքում հաշվառվել ՌԴ ՆԳ նախարարության համապատասխան տարածքային մարմնում,
սահմանափակվելու է նշված քաղաքներ ուղևորափոխադրող ավտոբուսների մուտքը,
նշված ժամանակահատվածում խստացվելու է նաև միգրացիոն հսկողությունը:
Հարգելի ՀՀ քաղաքացիներ,
խնդրում ենք պահպանել ՌԴ տարածքում գտնվելու կանոնները. հիշեք, որ անգամ փոքր իրավախախտումները կարող են խիստ միջոցների կիրառման պատճառ դառնալ:
Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ կայքէջից՝
ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայություն