Կիևում ձերբակալել են «ՌԻԱ Նովոստի»-ի ղեկավարին (տեսանյութեր)
Մայիսի 15-ի առավոտյան Կիևում գտնվող «ՌԻԱ Նովոստի-Ուկրաինա»-ի գրասենյակ են ներխուժել Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈՒԱԾ) աշխատակիցները, ՈՒԱԾ գրությամբ համազգեստով: Դրանից հետո, ինչպես հայտնել են գործակալությունից, ներսում գտնվող լրագրողը դադարել է կապի դուրս գալ: Այդ մասին հաղորդում է գործակալության ռուսական ստորաբաժանումը։
Բացի այդ, հայտնի է դարձել, որ իր տան մոտ ձերբակալվել է «ՌԻԱ Նովոստի-Ուկրաինա»-ի լրագրող Կիրիլ Վիշինսկին:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ խուզարկումներ են անցկացվել նաև գործակալության լրագրող Լյուդմիլա Լիսենկոյի բնակարանում: