ԱՄՆ առաջին տիկինը հիվանդանոցում է. Թրամփը շտապել է Մելանյային տեսակցության
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիվանդանոց է այցելել` կնոջը` Մելանյա Թրամփին տեսության։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
ԱՄՆ նախագահի կինը՝ Մելանյա Թրամփը‚ մայիսի 14-ին, երիկամների վիրահատություն է տարել։ Վիրահատությունից հետո առաջին տիկինը հիվանդանոցում ևս մեկ շաբաթ կանցկացնի։
«Գնում եմ Ուոլտեր Ռիդի բուժկենտրոն տեսակցելու մեր հրաշալի առաջին տիկին Մելանյային։ Վիրահատությունը հաջող է անցել, նա լավ տրամադրություն ունի։ Շնորհակալություն բոլոր մտահոգ մարդկանց», – գրել է Թրամփը Twitter–ի իր միկրոբլոգում։
Միևնույն ժամանակ լրագրողները նշել են, որ Թրամփը մեկնել է ուղղաթիռով։ Հիվանդանոցում ԱՄՆ նախագահը երեք ժամ է մնացել, իսկ սպասվող տեղատարափ անձրևի պատճառով նա ստիպված է եղել ավտոմեքենայով վերադառնալ:
Կնոջ հետ հանդիպումից հետո նախագահը դեռ ոչ մի գրառում չի կատարել։