Մոդիլիանիի կտավն աճուրդում վաճառվել է 157 միլիոն դոլարով (լուսանկար)
Հայտնի իտալացի նկարիչ Ամադեո Մոդիլիանիի «Մերկ պառկածը» կտավը Նյու Յորքի Sotheby's աճուրդային տան կազմակերպած աճուրդում վաճառվել է ռեկորդային 157.2 միլիոն դոլարով: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով աճուրդը կազմակերպած կայքին:
1917 թվականին ստեղծված նկարը վաճառքի էր հանվել Sotheby's–ի Impressionist & Modern Art Evening Sale աճուրդում մայիսի 14-ին։ Մեկնարկային գինը կազմել է 150 մլն դոլար։
Աճուրդի կայքում նշվում է, որ նկարի նախկին սեփականատերը այն ձեռք է բերել 26.9 միլիոն դոլարով։
Իսկ 2015 թվականին կտավը Sotheby's–ի աճուրդում վաճառվել է 170 միլիոն դոլարով։