Ուսուցչուհուն դատապարտել են 14 տարվա ազատազրկման՝ աշակերտների հետ սեռական հարաբերություն ունենալու մեղադրանքով (լուսանկար)
29-ամյա Սոմմեր Օդոմը մեղավոր է ճանաչվել 2 անչափահասների նկատմամբ անբարեխիղճ վարքագիծ դրսևորելու համար այն ժամանակ‚ երբ նրանք սովուրում էին ԱՄՆ Լուիզիանա նահանգի Լեյք-Չարլզ համալսարանում: Արդյունքում ուսուցչուհուն դատապարտել են 14 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ հղում տալով Daily Star-ին:
Դատարանում ուսուցչուհին իր խոսքում դիմել է տուժած 2 անչափահասների ծնողներին: Ծնողներից մեկն ասել է‚ որ ցնցված է այն ամենից‚ ինչ տեղի է ունեցել: Մինչ այդ նա իրեն լավ մայր էր համարում‚ սակայն այդ դեպքից հետո ամեն ինչ փոխվել է:
Սոմմերի զոհերը եղել են 13-ամյա և 14-ամյա աշակերտներ: Դեպքի քննությունը սկսվել է այն ժամանակ‚ երբ պարզել են‚ որ ուսուցչուհին աշակերտներից մեկի հետ սեռական հարաբերություն է ունեցել հենց դասարանում և նրան ուղարկել է նաև հաղորդագրություններ:
Երկրորդ երեխայի մայրը նշել է‚ որ իր երեխան արդեն երկար ժամանակ է‚ ինչ այցելում է հոգեթերապևտի՝ այդ դեպքերից հետո ուշքի գալու համար: