ՇՊՀ նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի հարցը կքննարկվի նոր ռեկտորի ընտրությունից հետո. Արայիկ Հարությունյան
Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի հարցը կքննարկվի միայն բուհի նոր խորհրդի եւ ռեկտորի ընտրություններից հետո: Այս մասին, այսօր՝ մայիսի 15-ին, Գյումրիում ԾՊՀ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳ նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ քանի որ նրա հաստիքը կրճատվել է, լրացուցիչ լարվածություն չառաջացնելու համար, մեկ ամիս անց, երբ տեղի կունենան ռեկտորի ընտրություններ եւ նոր խորհուրդ կձեւավորվի, այդ խորհուրդն արդեն լեգիտիմ կլինի սահմանել այն կառուցվածքը, որը անհրաժեշտ է բուհին»,-ասաց նախարարը:
«Ռեկտորի պաշտոնակատարին ես կխնդրեմ, որ դիտարկի հեռացված երկու դասախոսների վերանագնման հնարավորությունը առաջիկա երկու շաբաթների ընթացքում»,-ընդգծել է Արայիկ Հարությունյանը: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է դասախոսներ Գագիկ Համբարյանին եւ Հովհաննես Խորիկյանին: