Պուտինը հայտնել է ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովի անցկացման վայրն ու ժամկետները
Եվրասիական տնտեսական միության հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա 2018թ. նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին Սանկտ Պետերբուրգում: Այս մասին հաղորդում է «ТАСС» լրատվական գործակալությունը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Պուտինը:
«Մենք պայմանավորվել ենք, որ դա կլինի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին Սանկտ-Պետերբուրգում: Բոլորին հրավիրում ենք»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի խնդրանքին՝ ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստի ժամկետների և վայրի մասին: