Պատգամավոր Լենա Նազարյանը դիմել է ոստիկանապետ Օսիպյանին (լուսանկար)
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Խնդրում եմ ոստիկանապետ պարոն Օսիպյանին հայտնել, թե ի՞նչ փուլում է մայիսի 10-ին Բաղրամյան փողոցում ցուցարաների վրա հարձակում գործած 17 JO 707 պետհամարանիշներով ավտոմեքենայի վարորդի հետ կապված դեպքը»:
Գրառմանը պատգամավորը կցել է նաև ոստիկանապետին ուղղված դիմումը.