Թուրքիայում մարդատար ինքնաթիռներ են միմյանց բախվել
«Asiana Airlines» հարավկորեական ավիաընկերության Airbus A330 ինքնաթիռը մայիսի 13-ին Ստամբուլի օդանավակայանում բախվել է «Turkish Airlines» ընկերությանը պատկանող Airbus А321 օդանավին: Այդ մասին գրում է TASS-ը՝ հղում տալով թուրքական լրատվամիջոցներին:
Նրա տվյալներով՝ հարավկորեական հանրանավը, որն ուղեւորվում էր Սեուլ, թեւով դիպել է թուրքական ինքնաթիռի պոչամասին, որն Ստամբուլի օդանավակայան էր ժամանել Հյուսիսային Կիպրոսից: Երկու ինքնաթիռներն էլ միջադեպից հետո հանվել են թռիչքներից եւ ուղարկվել ստուգման: Բախման պահին օդանավերում գտնվածներից ոչ ոք չի տուժել:
Պատահարի վայր էին կանչվել հրշեջներ, որոնք կանխել են բռնկման հնարավորությունը: Միջադեպից հետո ձեռնարկվել են անվտանգության համապատասխան միջոցներ: