Ինչպես դիմավորեցին վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Սոչիում (լուսանկարներ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Սոչի՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Սոչիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորեց Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովը:
Իսկ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցի առաջին կանգառը Ադլերի Սբ Սարգիս հայկական եկեղեցին էր, որտեղ ՀՀ վարչապետին դիմավորեցին Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի հարավային հայոց թեմի առաջնորդ Մովսես եպիսկոպոս Մովսիսյանը, Սբ Սարգիս եկեղեցու հոգևոր հայրերը, հայ համայնքի ներկայացուցիչներ: