Ի՞նչ է հայտնի Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության մասին․տեսանյութ դեպքի վայրից
Ականատեսները պատմել են Փարիզի կենտրոնում տեղի ունեցած դեպքերի մասին, որտեղ Չեչնիայի 20-ամյա բնակիչ Համզաթ Ազիմովը դանակով հարձակվել էր անցորդների վրա։
Փարիզում ահաբեկչական գործողություն իրականացրած 20-ամյա չեչնիացին գրանցված է եղել հատուկ ծառայությունների տվյալների բազայում՝ որպես իսլամիստների համախոհ։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները չեզոքացրել են հանցագործին՝ պահանջել են վայր դնել զենքը, իսկ մերժում ստանալուց հետո անհապաղ վնասազերծել։
Ավելի վաղ հաղորդվել է, որ ահաբեկչությունը գործել է Չեչնիայի բնակիչը, որը հարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։ Երիտասարդը դեռ 2010թ-ին ստացել էր ֆրանսիական անձնագիր։ 2016թ-ից նա գտնվում է հատուկ ծառայությունների հսկողության տակ։
Միջադեպը տեղի է ունեցել Փարիզի Մոնսինյի փողոցում մայիսի 12-ին, տեղի ժամանակով 21։30-ին, փարիզյան Օպերայից ոչ հեռու։