Շառլ Ազնավուրը կրկին հոսպիտալացվել է
Ֆրանսիական BFM հեռուստաալիքը հաղորդել է, որ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը թևի կոտրվածքի պատճառով հոսպիտալացմել է:
Ինչպես հաղորդվում է, 93-ամյա երգիչը ուսոսկորը վնասել է տանը: Այժմ նա Նիմ քաղաքի կենտրոնական հիվանդանոցում է: Բժիշկները հայտնել են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում, և որ շանսոնյեն շուտով դուրս կգրվի:
Ազնավուրը վատ ինքնազգացողության պատճառով հոսպիտալացվել էր նաև ապրիլին, չեղարկվել էին Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում կայանալիք համերգները:
Մայիսի 22-ին Ազնավուրը կնշի ծննդյան 94-րդ տարեդարձը: