Ահաբեկչություն՝ Փարիզում. 20-ամյա չեչենը դանակով հարձակվել է մարդկանց վրա (լուսանկարներ)
Փարիզում՝ Օպերայի մոտակայքում, մի երիտասարդ դանակով հարձակվել է մարդկանց վրա: Նա 20-ամյա երիտասարդ է եղել Չեչնիայից: Այս մասին հայտնել է «Europe 1» ռադիոկայանը:
Ոստիկանությունը նրա մոտ չի գտել փաստաթղթերը, սակայն կարողացել է պարզել ինքնությունը՝ մատնահետք վերցնելով:
Պատահարը տեղի է ունեցել երեկ երեկոյան: «Ալլահ Աքբար» բացականչությամբ երիտասարդը դանակով հարձակվել է անցորդների վրա: Պատահարի հետևանքվ մահացել է մեկ մարդ, 4-ը՝ վիրավորվել: Ոստիկանությունը լիկվիդացրել է հարձակում գործած անձին:
Փարիզի ոստիկաններն ահաբեկչական հետք են գտել տեղի ունեցածում: