Նախագահը այցելել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն (լուսանկարներ)
Նախագահ Արմեն Սարգսյանը «Եվրոպայի օրվա» կապակցությամբ այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակություն, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Հանրապետության Նախագահը շնորհավորել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին և պատվիրակության ողջ անձնակազմին և ի դեմս նրանց՝ ԵՄ մեծ ընտանիքին «Եվրոպայի օրվա» կապակցությամբ, մաղթելով խաղաղություն և բարեկեցություն:
Դեսպան Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել Նախագահ Արմեն Սարգսյանին այցելության և շնորհավորական ջերմ խոսքերի համար՝ ընդգծելով, որ այսօրվանից
Հայաստանի տարբեր վայրերում կմեկնարկեն «Եվրոպայի օրվա» տոնակատարությունները:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերի և ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի վերաբերյալ: