Շառլ Ազնավուրը կոտրվածք է ստացել. նա տեղափոխվել է հիվանդանոց
Շառլ Ազնավուրը տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հաղորդում է BFM TV հեռուստաալիքը:
Ազնավուրն ընկել և կոտրել է ձեռքը: Նշվում է, որ 93-ամյա երգիչն ընկել է Մուրյես կոմունայի իր տանը: Ազնավուրը վնասել է ուսոսկրը, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Նա տեղափոխվել է Ֆրանսիայի հարավային Նիմ քաղաքում հիվանդանոց է տեղափոխվել:
Ապրիլի վերջին էլ Շառլ Ազնավուրը վատ ինքնազգացողության պատճառով չեղարկել էր ելույթները Ռուսաստանում, ապա վերադարձել Փարիզ: