Չինացի միլիարդատերը ԱՄՆ-ում 4 տարվա ազատազրկման է դատապարտել՝ ՄԱԿ-ի աշխատողներին կաշառելու համար
Չինացի միլիարդատեր Էնգ Լեպ Սենը ԱՄՆ-ում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման ՄԱԿ-ում երկու աշխատակցի կաշառելու համար: Այս մասին հայտնում է «Reuters» լրատվական գործակալությունը:
Գործարարը ձերբակալվել էր 2015 թվականին: Դատախազների խոսքով՝ նա կաշառք էր տվել ընդհանուր հաշվով 1 միլիոն դոլարի չափով ՄԱԿ-ի երկու պաշտոնյայի‚ որպեսզի նրանք օգնեին իրեն Մակաոյում կոնֆերանսների կենտրոն կառուցելու հարցում: Էնգը մտադիր էր Չինաստանի հատուկ շրջանը «ասիական Ժնևի» վերածել‚ ինչպես նաև ստանալ «փառք և կարողություն»:
Կոնֆերանս-կենտրոնը վերջնական արդյունքում չի կառուցվել: Դատախազները միլիարդատիրոջ համար 6 տարվա ազատազրկում են հայցել‚ փաստաբանները պնդել են‚ որ գործարարն իր հայրենիք վերադառնա: Մանհեթենի դատարանը նրան 4 տարվա ազատազրկման է դատապարտել: